«Գագարին» նախագծի հավաք կրթահամալիրում

Ապրիլի 12-ին Բլեյան կրթական բաց ցանցով, «Գագարին» նախագծով կրթահամալիրում տեղի կունենա հավաք, որին կմասնակցեն նախագծում ընդգրկված Վարսեր, Գեղամավան, Ծաղկունք, Դդմաշեն, Զովաբեր, Գագարին համայնքների դպրոցների, պարտեզների մանկավարժական աշխատողներ, տնօրեններ, սովորողներ, ծնողներ, «Գագարին» նախագծի համակարգողներ, Դար հիմնադրամի անդամներ։

Հավաքի նախապատրաստական փուլ․ առցանց հանդիպումներ

Հավաքի աշխատակարգ

10․15-ից՝ մասնակիցների դիմավորում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում

10․30՝ ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում

10․50-ից՝ ձևավորված խմբերով քայլ կրթահամալիրի կրթական պարտեզներով դպրոցներ, քոլեջ: Ճանապարհին շրջայց Գեղարվեստում, կանգառ Սարալանջում

Դպրոցներում աշխատակարգը՝ ըստ պատասխանատուների ծրագրի, որը ներառում է

  • միջավայրի ներկայացում
  • մեդիակրթության, տեխնոլոգիական, երաժշտական, երկրագործական, մարզական հանրակրթության ներկայացում
  • «Հոգատարություն» նախագծի մասնակցություն
  • ընդմիջում. կլոր սեղան-ամփոփում

13․15-ից՝ քայլք դեպի Մայր դպրոց. շրջայց Մայր դպրոցում

14․00՝ Մարմարյա սրահ․ ծրագրի ներկայացման ցուցադրություններ

15․30՝ համերգ-պարատուն, հյուրասիրություն

16․00՝ մասնակիցների ճանապարհում

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s