Ռազմամարզական ճամբարը Գագարին նախագծի տարածքում

Ռազմամարզական ճամբարը (այսուհետ՝ ճամբար) կազմակերպվում է Գագարին նախագծում ընդգրկված գյուղերից մեկում՝ ճամբարի համար առանձնացված տարածքում։ Ճամբարը վրանային է։

Ճամբարի տարածքում կան զուգարաններ, ամառային ցնցուղներ։ Տարածքը էլեկտրաֆիկացված է, առանց ինտերնետային կապի։ Ճամբարականները գոնե մեկ անգամ լողում են Սևանում։ Հրազդան գետում կառուցում են լճակներ՝ գետի ջրում լողալու համար։ Ճամբարի կազմակերպման, պահպանման աշխատանքները կատարվում են սովորողների միջոցով։ Ճամբարը ունի առանձին խոհանոց և ճաշարան՝ ծածկի տակ։ Ճամբարականներ են 16-19 տարեկան պատանիները՝ առանց սեռական խտրականության։

Երևան-ճամբար երկու ճանապարհներից մեկով. գնում են, մյուսով՝ վերադառնում.

· Երևան, Արգել, Քարաշամբ, Բջնի, Հրազդան, Ճամբար։

· Ճամբար, Սևան, Հրազդան գետի ակունք, մայրուղով՝ Երևան։

Պարտադիր կանգառներ

· Քարաշամբ՝ Հրազդան և Արա գետերի հանդիպման վայրը

· Սոլակ գյուղ՝ Հրազդանը սնուցող աղբյուրները

· Հրազդանի կիրճը Քաղսի գյուղի մոտ՝ անջուր Հրազդան

· Հրազդանի ջրամբար

· Հրազդանի ակունք

Ճամբարում

· համակեցություն․ քնել բազմամարդ վրանում, միասին սնվել, աշխատել, տարածքը մաքրել, հերթապահել, քննարկել.

· աշխատանք․ օգնություն կարիք ունեցող գյուղացիներին.

· բնապահպանական աշխատանք․ գետի հունի մաքրում.

· առողջարարական․ առավոտյան մարզանք, ձգումներ, վազք անհարթ տեղանքով, գետի ջրով շփումներ.

· քայլարշավ․ Հրազդանի ափով մոտակա գյուղեր, գիշերային քայլք.

· բարձունքի հաղթահարում․ մոտակա բարձունքներ.

· գետանցման, ժայռամագլցման պարապմունքներ.

· ինքնապաշտպանություն․ թաքստոց, քողարկում, քարտեզում նշված մի կետից մյուսը անցում, կողմնորոշում.

· դեղաբույսեր, ուտելու կանաչիներ հավաքել.

· երգ, պար.

· մարզական խաղեր.

· քննարկումներ։

Համագործակցում են ՀՀ ՊՆ-ի և ԱԻՆ-ի հետ։

Անհրաժեշտ կահավորանք․

· վրաններ՝ 10-15 տեղանոց՝ 4/3 հատ

· շտաբային վրան

· խոհանոց

· ճաշարան

· մահճակալներ՝ անկողինով կամ քնապարկով, 40-45 հատ

· անհատական պահարանիկ

· մարզադաշտ

· պտտաձող

· ծանրաձող

· գնդակներ՝ ֆուտբոլի, վոլեյբոլի։

Ճամբարականն ունենում է անհատական հիգիենայի միջոցներ, հագուստ, այդ թվում՝ սպորտային և լողազգեստ, անձրևապաշտպան բաճկոն, արևային գլխարկ, տաք գլխարկ․ ուսապարկ, ամուր կոշիկներ, հողաթափեր։

Անձնակազմ․

· ճամբարի ղեկավար -1

· ջոկի հրամանատարներ -3

· մարզական հրահանգիչ, որը նաև ճամփորդությունների, բարձունքի հաղթահարման կազմակերպիչն է — 1

· երաժշտության, պարի կազմակերպիչ -1, առանձին օրերի

· խոհարար-1

· խոհարարի օգնական -1

· մաքրուհի -1

Առանձին պարապմունքներ կանցկացնեն ՊՆ զորամասերի, ԱԻ նախարարության աշխատակիցները։

Ցանկալի է, որ աշխատակազմը լինի տեղից, երիտասարդ, որ լավ գիտի տարածքը, սիրում է այդ տարածքը և ցանկություն ունի աշխատելու պատանիների հետ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s