Ամառային պատանեկան մեկօրյա ճամբար Գեղամավանի 8-րդ դասարանի սովորողների հետ․ ամփոփում

Ըստ նախագծի օրը սկսվեց Սբ․ Երրորդություն եկեղեցու բակից,որտեղից էլ սկսեցինք մեր այսօրվա հագեցած օրը Գեղամավանի խմբի և Քոլեջի լուսանկարչության բաժնի սովորողների հետ միասին։

Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցը ներկայացրեց Ալիս Գևորգյանը, այնուհետև Սարալանջով, նոր ուղիով դեպի Արևելք քայլեցինք և հասանք Քոլեջ։ Ընդմիջումից, շրջայցից հետո ուղևորվեցինք մարզադպրոցի հետ ծանոթանալու, որը ներկայացրեց Միքայել Ղազարյանը։ Միջին դպրոցի սովորողների հետ միասին ունեցանք հեծանվավարության և հրաձգության դասընթացներ մարզիկներ՝ Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցը ներկայացրեց Ալիս Գևորգյանը, այնուհետև Սարալանջով, նոր ուղիով դեպի Արևելք քայլեցինք և հասանք Քոլեջ։ Ընդմիջումից, շրջայցից հետո ուղևորվեցինք մարզադպրոցի հետ ծանոթանալու, որը ներկայացրեց Միքայել Ղազարյանը։ Միջին դպրոցի սովորողներ՝ Ավագ, Էմիլ, Արամի հետ միասին ունեցանք հեծանվավարության և հրաձգության դասընթացներ մարզիկներ՝ Հրայր Հովհաննիսյանի, Գոհար Դանիելյանի ուղեկցմամբ։ Սովորողները ոգևորված էին, շատ հավանեցին մեր մարզադպրոցը։

Քոլեջ վերադարձանք և մի լավ թրջվեցինք-հովացանք՝ մեզ էին սպասում փոքրիկներն ու իրենցից ոչ պակաս փոքրիկ դաստիարակներ․․․․․․

Հաջորդ մեր փառատոնային գործունեությունն էր՝ մասնակցություն «Հազարան հավք» քանդակագործական բաց, ստեղծագործական հավաքին,որին նախապես հայտագրվել էին։ Առաջին անգամ էին ծանոթանում կավին, բավականին ստեղծագործ սովորողներ են։ Կառանձնացնեմ Նվերին, ով հմտորեն էր կատարում աշխատանքը, որ կարծես դա հենց իր աշխարհն էր։ Դե իսկ ժամանակն արագ էր սլանում, արդեն ժամանակն էր փոքր ընդմիջումից հետո մասնակցել հաջորդ պլեներային նախագծին՝ «Վլոգերության, կինո-ֆոտո փառատոնի» շրջանակներում ֆիլմադարանի հանդիմանը։

Դե էլ ինչ երաժշտական փառատոն առանց պարուսուցման, երգուսուցման․․․․․Երգում ենք Կոմիտաս, վարդավառի երգեր Մարինե Մկրտչյանի օգնությամբ։

Մեզ էր սպասում Արտակ Ռշտունին Խաղողի և գինու դպրոցում։ Սովորողներն այնտեղ կատարեցին առաջին անգամ այս գործողությունները՝ ախտահանում, շշալցում, փականի տեղադրում։ Սովորեցին խաղողի տեսակներ, համտեսի նրբություններ և այլն։

Իսկ ամենահաճելին թողել էինք օրվա վերջում՝ Բուսաբուծության լաբորատորիա՝ տիկին Շողիկի դրախտավայրը։ Այնտեղ խումբը սովորեց թաղարից թաղար բույսի տեղափոխման նրբությունները, ինչպես նաև բույսերի առանձնահատկություններ։

Օրն ամփոփեցինք Գյուղական և Ռազմամարզական ճամբարները ներկայացնելով։ Արձագանքները դրական էին, մնում է ծնողների թույլտվությունը։

Ես շատ հավանեցի սովորողներին, իրենց դասղեկ Անի Ավագյանին։ Մտերմացանք, կարծում եմ դեռ շատ կհանդիպենք։

Ողջ օրը մեզ ուղեկցեցին հետևյալ սովորողները՝

  • Առաքելյան Ավագ՝ Միջին դպրոցի սովորող
  • Դանիելյան Էմիլ՝ Միջին դպրոցի սովորող
  • Մինասյան Արամ՝ Միջին դպրոցի սովորող
  • Աննա Հովսեփյան՝ Քոլեջի զբոսաշրջության բաժնի 1-ին կուրսի սովորող
  • Անահիտ Ղազարյան՝ Քոլեջի զբոսաշրջության բաժնի 1-ին կուրսի սովորող
  • Լիլիա Ղու;յան՝ Քոլեջի լուսանկարչության բաժնի 2-րդ կուրսի սովորող
  • Սոֆի Առաքելյան՝ Քոլեջի լուսանկարչության բաժնի 1-ին կուրսի սովորող
  • Անուշիկ Ղազարյան՝ Քոլեջի նախադպրոցական բաժնի 2-րդ կուրսի սովորող
  • Անգելինա Ղազարյան՝ Քոլեջի նախադպրոցական բաժնի 2-րդ կուրսի սովորող
  • Ֆլորա Աճեմյան՝ Քոլեջի նախադպրոցական բաժնի 2-րդ կուրսի սովորող
  • և այլ սովորողներ,ովքեր պլեներային նախագծերի մասնակից էին

Քոլեջի սովորող, Լուսաբանման պատասխանատու Անուշիկ Ղազարյանի պատումը։

Ինչ տպավորություններ,կարծիքներ ունեն Գեղամավանի սովորողների այսօրվա խումբը․

Ես շատ լավ տպավորություներ ունեցա շատ հավես էր ու ամեն ինչ դուրս եկավ։ Գրում է Դավիթ Գրիգորյանը։

Ինձ շատ դուր եկավ ճամբարն,ունեմ շատ մեծ տպավորություններ,հատկապես գինեգործությունը,և շատ կուզեի էլի այցելեի։ Գրում է Քնարիկ Մելքոնյանը։

Ինձ շատ դուր եկավ կրթահամալիրի դրական մթնոլորտը,մարդկանց բարեհամբույր լինելը։Շատ հետաքրիր էր սովորողների առօրյան,լաբորատորիաները նաև բակը։Ամեն ինչ շատ հետաքրքիր էր,շատ նոր բաներ սովորեցի այդ այցից։ Գրում է Սյուզան Խաչատրյանը։

Ինձ շատ դուր եկավ ձեր շփումը կրթահամալիրի աշակերտների ու ուսուցիչների հետ,շատ դուր եկավ ձեր այգիները, մթնոլորտը շատ ջերմ էր և ես մեծ բավարարություն ստացա դրանից։Շատ շնորհակալ եմ լավ օրվա համար։ Գրում է Սուսան Բադալյանը։

Շնորհակալ եմ այցի, ջերմ խոսքերի համար, շատ սիրեցի բոլորին, կսպասեմ նոր հանդիպումների։

Գլխավոր լուսանկարը՝ Նունե Խաչիկօղլյանի։

Տեսաֆիլմերում ներկայացրել եմ օրվա աշխատանքներից փոքր հատվածներ․

Ամփոփումը՝ Մարիամ Մխիթարյանի։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s