Հունիսի 26, ժամը 12։00, Դդմաշենի դպրոցում
Գագարին պրոյեկտի Դդմաշեն, Զովաբեր, Վարսեր, Գեղամավան, Ծաղկունք համայնքների, Գագարին Գագարին նախագծի շրջանակում նախատեսվում է անցկացնել ֆուտբոլային մրցաշար Դդմաշեն, Զովաբեր, Վարսեր, Գեղամավան, Ծաղկունք համայնքների, Գագարին ավանի, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի թիմերի միջև։
Տարբեր տարիքային խմբերից կազմված մրցաշարը նախատեսվում է անցկացնել օգոստոս ամսին։
Մրցաշարը կունենա մրցանակային ֆոնդ, նախաձեռնությունը կլինի շարունակական։ Կլինեն հյուրեր նաև ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայից, ֆուտբոլի ազգային հավաքականից։
Մրցաշարի նախապատրաստական աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև մրցաշարի անցկացման հետ կապված գյուղերի, դպրոցների համապատասխան խնդիրները քննարկելու համար հրավիրում ենք համայնքում այդ գործի պատասխանատուին, դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչներին, ֆուտբոլային խմբակների պատասխանատուներին, մրցաշարով ոգևորված կազմակերպիչների մասնակցելու հանդիպում – քննարկմանը։
Մասնակիցներ
Անդրանիկ Մանուչարյան
Ռուբեն Բաղդասարյան
Կազմակերպիչ
«Դար» հիմնադրամ
«Գագարին» նախագծի հանրակրթության մենթոր՝ Աշոտ Բլեյան
Ֆուտբոլի մասնագետ՝ Դավիթ Աբրահամյան
Հայկ Բիանջյան