Պրոյեկտի հանրակրթության մենթոր Աշոտ Բլեյանը հուլիսի 16-ին՝ ժամը 10։00, Ծաղկունք գյուղի դպրոցում հրավիրում է «Գագարին» նախագծով հանրակրթության խորհուրդը։
Խորհրդի կազմում են նախագծի Գագարինի, Զովաբերի, Դդմաշենի, Ծաղկունքի, Վարսերի, Գեղամավանի դպրոցների, մանկապարտեզների տնօրեններն են, նախագծի հանրակրթության մենթորը, «Դար» հիմնադրամի կրթական ծրագրերի ղեկավարը, «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի ներկայացուցիչը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրենը (ներկայացուցիչը), Սևանի, Հրազդան քաղաքի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետերը (ներկայացուցիչները), Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը (ներկայացուցիչը), ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը (ներկայացուցիչը), Գեղարքունիքի մարզպետը (ներկայացուցիչը)։
Հավաքը բաց է, օրակարգով քննարկումը կտևի 60 րոպե։ Հավաքին մասնակցում են Պրոյեկտի դպրոցների, կրթահամալիրի մանկավարժական աշխատողներ, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերից ատեստավորման համար վերապատրաստվող ուսուցիչներ։
Ծրագրում՝
10։00՝ շրջայց Ծաղկունքի դպրոցում. ծանոթություն կրթահամալիրի և Ծաղկունքի, կրթահամալիրի և Զովաբերի ամառային գյուղական ճամբարին
10։30՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը՝ որպես մասնագիտական զարգացման կենտրոն. ներկայացում դպրոցի դահլիճում՝
- Ատեստավորվող ուսուցիչների վերապատրաստում։
- Մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացման բաց համակարգ՝ մանկավարժության լաբորատորիայի, մասնախմբերի, մանկավարժական բաց ակումբների շուրջտարյա գործունեություն:
- Ամենամսյա վերապատրաստումներ, վերապատրաստումների օրացույց:
- Կրթահամալիրի Քոլեջը. նախամասնագիտական, մասնագիտական կրթության ծրագրեր. Տաթև Բլեյան
- Մենթորական բաց լաբորատորիա:
- Գյուղական ճամբարների առաջին փուլի մասին։
- Գագարին նախագծով մանկավարժական եռօրյա ճամբարներ պրոյեկտի դպրոցներում։
11։30՝ հավաքի ամփոփում ծեսով
12։00՝ ամփոփում Ծաղկունքի գլխատանը
Հավաքի նյութերին, լուսաբանմանը, արդյունքներին կարող եք ծանոթանալ Գագարին պրոյեկտի հանրակրթության բլոգում:
Այլ նյութեր՝
- Խորհրդի առաջին հավաքը՝ Գեղամավանի դպրոցում, 2021-ի մայիսի 5-ին։
- Խորհրդի երկրորդ հավաքը՝ Դդմաշենի դպրոցում, 2021-ի մայիսի 26-ին։