Երբ շահող (գոհ) են բոլոր կողմերը…

Հուլիսի 10-ին մեկնարկեց «Դար» հիմնադրամի և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  «Գյուղական ճամբարներ» տասնօրյա համատեղ նախագիծը։ Ճամբարներից մեկը նախատեսված էր Գեղարքունիքի մարզի Ծաղկունք, մյուսը՝ Զովաբեր գյուղում։ Ես աշխատել եմ Զովաբեր գյուղի ճամբարում։

Սևանի իմ տանից ամեն օր քաղաքային երթուղով գնում էի Զովաբեր (մի իսկական իմացումի հրճվանք):

Երթուղին սպասարկում էր 4 համայնք’ Սևան, Ծաղկունք, Դդմաշեն, Զովաբեր (Յաջի) համայնքները։ Ճանաչեցի բոլոր չորս համայնքի կարկառուն ներկայացուցիչներին, համայնքների օրվա կորոնա թվերին, երկրագործական աշխատանքների ընթացքին, որ համայնքի որ բերքն ու բարիքն է լավ, ով նշանվեց, ով թոռ ունեցավ և այլն…

Թվում էր, թե բավական դժվարություններ կլինեին ճամբարականների համատեղ կեցության հարցում։ Երկու կողմն էլ անծանոթ, տարբեր ընտանիքներ, կենցաղ…

Արի ու տես, որ արդյունքը սպասվածից ավելին էր։ Զովաբերցի ընտանիքները ջերմ ընդունեցին սեբաստացի ճամբարականներին, ապրեցին մի ընդհանուր կենցաղով, կյանքով, առօրյայով… շաաաատ հետաքրքիր էր։ 2-3-րդ օրն արդեն ճամբարականները երեկոները անցկացնում էին իրար հյուր գնալով, միասին բակային խաղեր խաղալով, ֆիլմի դիտումներ կազմակերպելով կամ ուղղակի թեյախմություն անելով։

Եզակի ճամբարային նախագիծ երբ շահեցինք (կամ գոհ էին) բոլոր կողմերը… թե զովաբերցիները, թե սեբաստացիները, թե աշխատող անձնակազմը։ Հետաքրքիր ու արդյունավետ փորձի փոխանակում։ Նոր գործընկերներ, ծանոթներ։ Համատեղ հետաքրքիր ու բեղուն աշխատանք, կամ նոր համագործակցության հարթակի ստեղծման մեկնարկ։

Ճամբարի առօրյան շատ հագեցած էր (արշավներ, ազգային խաղեր, երգեր, ծեսեր, խարույկ, կավագործություն, լավաշթխիկ և այլն), բայց մեր ճամբարականների ամենա սպասված պահը Սևանա լճում լող, լողուսուցումն էր։ Հետաքրքիր էր, որ Զովաբերը գտնվելով Սևանա լճին մոտ, ոչ ոք լողալ չգիտեր, ավելի հազվադեպ էին լինում լճի ափին։ Այս առումով ճամբարը լավ միջոց էր բոլոր ճամբարականներին զովանալու, լողալու, լող սովորելու համար։

Ոչ պակաս հուզիչ էր ճամբարականների հրաժեշտը…

Արդյունքում

  • Ստացված գյուղական ճամբար նախագծի փորձ, մոդել
  • Հետագա համագործակցության հարթակների ստեղծում ( Զովաբերի դպրոցի տնօրենի հետ պայմանավորվել ենք օգոստոսի 19-21-ի մանկավարժական համատեղ ճամբարի կազմակերպման մասին):
  • Լինելով սեբաստացի, մեր առօրյա աշխատանքային կյանքում չենք հասցնում ճանաչել նոր ընդունված ուսուցիչներին։ Այս ճամբարի իմ ձեռքբերումը Հեղինե-ընկերս էր։ Հետաքրքիր էր ճանաչել, աշխատել, ճամբարել միասին։ Հասցրեցինք քննարկել առարկայական ծրագրեր և տարբեր ուսումնական նախագծեր։ Կաշխատենք, կհամագործակցենք նոր ուսումնական տարում։

Հ.Գ. — իմ նոր ընկերը, մի քիչ կամակոր սեբաստացի Կարենը։ Կհանդիպենք կրթահամալիրում, Կարեն ջան։

Սովորողների պատումներ

Նարե և Անի Կարապետյաններ

Ճամբարի ամփոփումը՝ Իվետա Ջանազյանի բլոգում։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s