Արատեսյան տեխնոճամբարի ամփոփագիր

Այլևս քննարկման ենթակա չէ, հուլիսի 19-21-ը Արատեսի դպրական կենտրոնում կազմակերպում ենք ամառային տեխնոճամբար՝ կրթահամալիրի ավագ դպրոցի, Գեղամավանի Արմաթ լաբորատորիայի և Արցախի Մաղավուզ գյուղի սովորողների մասնակցությամբ։

Ու քանի որ ճամբարականները տարբեր բնակավայրերից են, ճամբարի մեկնարկից առաջ իրար հետ ծանոթանալը, մեկ օր Քոլեջի հյուրընկալ հյուրատանը անցկանցելը ուղղակի նվեր-առաջարկ եղավ Տիար Բլեյանի կողմից։ Հուլիսի 18-ին եկանք, իրար գլխի հավաքվեցինք կրթահամալիրում։ Ճանաչեցինք, ընկերացանք, կրթահամալիրի սովորող Ռուբենը տան տիրոջ իրավունքով պաղպաղակ հյուրասիրեց բոլորին։ Պատկերացրի՞ք ինչ սիրուն տեսարան է եղել։ Մնաց զբաղվենք երեք օրվա ճամբարի սննդի պաշարը նախապատրաստելով։ Լավ է, որ սովորողներն անմիջական մասնակցություն են ունենում․ հաշվում են, կշռում, թարմն ու հինը տարբերում, ընտրում լավագույնը, պատասխանատվության հարց է, ճամբարի սնունդը ամենաթարմն ու ամենահամովը պետք է լինի։ Այ քեզ ֆինանսական մաթեմատիկա՝ իրական նախագիծ։

Ճամբարականների առաջին հանդիպում-ծանոթությունը՝ հյուրընկալ Քոլեջում։

Եվ առավոտ կանուխ երկու մեքենայով ճամփա ընկանք․ շտապել է պետք, Արատեսի դպրական կենտրոնը մեզ է սպասում։

Հե՜յ, ողջու՜յն Արատես։

Հասանք․․․ Հաշվե՛ք 1-ից մինչև 4-ը․․․ ջա՜ն, ունենք չորս ջոկատ։

Ճամբարային կանոններ, պարտականություններ, խոսեցինք, ընդունեցինք ու անցանք առաջ, րոպե առ րոպե շարժվում ենք ծրագրով։ Հարգարժան հյուրեր ունենք, ճամբարականների համար թեմատիկ դաս են անցկացնելու։

Ծրագրավորող Ռուբեն Մեսչյանը պատմեց ծրագրավորման ոլորտի, մարտահրավերների, աշխարհում տեղի ունեցող զարգացումների մասին։
Ֆիզիկոս Հրաչ Մակարյանը պատմեց Բուլյան հանրահաշվի, էլեկտրոնիկայի մասին։

Ջոկատ կա հանգստանում է, ջոկատ էլ կա գործ ունի անելու 

Էլ ինչ ճամբար առանց խաղերի, խարույկի, երգ ու պարի։

Բացառիկ դեպք գրանցեցինք․ ճամբարի առաջին օրվա գիշերը խաղաղ անցավ, ճամբարականները շուտ քնեցին, թերևս առատ ինֆորմացինան, արատեսյան վառ տպավորությունները հոգնեցրել էին։ Ուսուցիչները երջանիկ են, առավոտյան շուտ արթնանալը դժվար չի լինի։

Վերկացը 7-ին է, ու մեկ մարդու պես արթուն են՝ պատրաստ նախավարժանքի, վազքի, ջոկատային պարտականությունների։

Մեր սարերում ու ձորերում լիքը Հայաստան կա, մինչև ոտք չդնես, չես զգա երկրիդ համն ու հոտը․

Շուտ հասնենք ճամբարատեղի՝ ՍեՌոբ ռոբոտը Գեղամավանից եկել Արատես է հասել մեզ հետ ծանոթանալու համար։

Սեբաստացիներն էլ դատարկաձեռն չեն՝ եռաչափ տպիչ ենք բերել։ Ինչե՜ր կտպվեն, ի՜նչ գաղափարներ իրականություն կդառնան․ տպիչը այլևս Արատեսում է, սպասում է բազում-բազում ճամբարականների նախաձեռնություններին։

Ճամբարի վերջին օրն է։ Մենք մեզ չգերազանցե՞նք։ Այո՛, առավոտյան 6-ին շարժվեցինք Սմբատաբերդ։

Դու սարերի մեջ ու ձորերի մեջ,

Ամենանորը դու նորերի մեջ

Ու հների մեջ ամենահինը,

Դու ի՜մը, ի՜մը, ամենաիմը։

ՍԱՀՅԱՆ

Ու թող արատեսյան ճամբարներ շատ լինեն՝ մեծաթիվ սովորողներ խնդության, հավեսի, ընկերության, հայրնեիքը ճանաչելու ու սիրելու հնարավորություն ունենան։

Կրկին կհանդիպենք․․․

Ամփոփագիրը Հերմինե Անտոնյանի բլոգում։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s