Գագարինի մանկավարժական եռօրյա ճամբար

Կազմակերպվում է Գեղարքունիքի մարզի Զովաբերի, Դդմաշենի, Ծաղկունքի, Գեղամավանի, Վարսերի, Գագարինի, Լճաշենի, Սևանի թ. 2 դպրոցներում

Նախագիծ

Օգոստոսի 18-20

Մասնակից մանկավարժական աշխատողները՝

  • կազմակերպիչ դպրոցի,
  • կրթահամալիրի
  • հրավիրված կամ իրենց հայտով միացած։

Բովանդակությունը՝

  • Օրացույցով, ծեսով ուսուցում.
    — առավոտյան ուսումնական ժամերգություն
    — օրվա ամփոփում-ընդհանուր պարապմունք
    — կրթահամալիրի 2021-2022 ուսումնական տարվա, սեպտեմբերի օրացույցներ
    — կրթահամալիր-կազմակերպիչ դպրոց գործընկերության սեպտեմբեր-դեկտեմբերի օրացույցի կազմում՝ որպես նախագիծ
  • Ուսումնական բլոգներով ուսուցում.
    — ՏՏ պարապմունք՝ բլոգավարություն, մանկավարժական աշխատողի սոցցանցի էջ (fb, youtube, այլ)
    — ուսումնական բլոգների հրապարակում
  • Նախագծային ուսուցում.
    — կլոր սեղան՝ ուսումնական նախագծերի մշակում, կազմակերպում, հաշվետություն. կրթահամալիրային բաց նախագծեր
    — եռօրյա համատեղ նախագիծ (տեխնոլոգիական, ծիսական կամ այլ, ըստ դպրոցի, գյուղի առանձնահատկությունների)
    — համատեղ ուսումնական նախագծերի մշակում՝ սեպտեմբերին իրականացնելու համար՝ Գիտելիքի օրը միասին, Արագած վերելքի համատեղ նախագիծ, Մեր տոնը բարձունքին՝ միասին, Հակաբացիլ Կոմիտաս, Գետը համայնքում, այլ

Աշխատակարգ

Ճամբարի կազմակերպիչը դպրոցն է։ Ճամբարի ծրագիրը, աշխատակարգը մշակում է ճամբարի ղեկավարը՝ դպրոցի տնօրենը, կրթահամալիրի դպրոցի ղեկավարի կամ կազմակերպչի՝ կազմակերպիչ մենթորի, մասնագետների աջակցությամբ։

Մասնակիցները ճամբարին միանում են իրենց հայտով։

Նախահաշիվ՝

  • կրթահամալիրի աշխատողների ճանապարհածախս. 3 օր՝ 75000 դրամ
    ճամբարի արդյունավետությունը կմեծանա կրթահամալիրի աշխատողների գիշերակացի կազմակերպման դեպքում՝ ամփոփման քննարկումների, հաջորդ օրվա աշխատանքի պատրաստության համար
  • ընդմիջում դպրոցում (սննդի ծախս)
  • ճամբարի ղեկավարի, կազմակերպիչ մենթորի, մասնագետների աշխատավարձ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s