Կրթահամալիրը 2021թ. օգոստոսի 27-29-ին «Գագարին» նախագծում ընդգրկված դպրոցների՝ Գեղարքունիքի մարզի Դդմաշենի, Վարսերի Ծաղկունքի, Գեղամավանի, Զովաբերի, Գագարինի, և մարզի Վաղաշենի, Ծովինարի, Լճաշենի, Սևանի թ. 2 դպրոցների մանկավարժական աշխատողներին հրավիրում է եռօրյա մանկավարժական բաց հավաքի, «Դար», «Սեբաստացիներ» հիմնադրամների աջակցությամբ, որպես կրթահամալիրի՝ «Սևան» ազգային պարկի, Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ գործող բնապահպանական-արշավախմբային ճամբարի հերթափոխ։
Հավաքի բովանդակությունը կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրով նախագծային ուսուցման փորձի ներկայացումն է 2021-2022 ուսումնական տարվա բնապահպանական-համագործակցային նախագծերի միջոցով։ Հավաքը ղեկավարում է կրթահամալիրի փոխտնօրեն Գևորգ Հակոբյանը։ Մակավարժական աշխատողը հավաքին միանում է իր հայտով։ Կարող եք գալ նաև երեխայի հետ։ Քնապարկ, լողազգեստ, մարզահագուստ բերելը պարտադիր է, կարող եք նաև սեփական վրան ունենալ։
Մասնակիցներն ապրելով կմաքրեն, կհանրայնացնեն Սևանի իրենց բաժին ափը, կմասնակցեն մանկավարժական քննարկումների, նաև խարույկի շուրջ, պարերգի, մարզական խաղերի, կլողան։
Հավաքի ծրագրով օգոստոսի 28-ին՝ ժամը 12.00, կլոր սեղան է՝ մասնակից դպրոցների տնօրենների, կրթության ոլորտի ղեկավար աշխատողների մասնակցությամբ։
Համեցեք։