Ուրախ լուր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Խաղողի և գինու դպրոցում կրթությունը ոչ միայն ուսուցումն է, այլ նաև հմտությունների, ավանդույթների և սովորույթների յուրացումը։ Մեր կրթական մեթոդները ներառում են սովորողին պրակտիկ արտադրական գործընթացներին մասնակից դարձնելը:

Բացի գինու արտադրությունից այս տարի սկսում ենք կոնյակի սպիրտի արտադրություն։ Կոնյակի սպիրտի ստացման համար մթերած խաղողները Արմավիրի Բաղրամյան գյուղից Ռքածիթելի (հայկական էնդեմիկ՝ Դոլբանդ ) և Մեղրաբույր տեսակների են։ «Ռքածիթելի» սպիտակ խաղողը հավակնում է դառնալ Մարս մոլորակի վրա աճող առաջին տեսակի խաղողը, իր հաստ պտղամաշկի շնորհիվ։ Իսկ «Մեղրաբույր»-ը միջտեսակային հիբրիդ է․ տարբեր տեսակներ խաչասերել են ու ստացել ցրտադիմացկուն սորտ: Բերքատու է, բայց իր մեջ շաքարի մասնիկներ կան, որոնք չեն խմորվում մինչև վերջ, այդ պատճառով օգտագործվում է հատկապես կոնյակի արտադրության համար։
Կոնյակի սպիրտի ստացման տեխնոլոգիական աշխատանքներն ընթանում են բուռն տեմպով։ Աշխատանքներին մասնակցում են միջին և ավագ դպրոցների ընտրությամբ խմբերի աշակերտները և գինեգործ ուսանողները։ Կոնյակի սպիրտի ստեղծման համար նախատեսված խաղողի առաջին փուլով ընդունել ենք 2955 կգ խաղող, երկրորդ փուլով՝ 2835 կիլոգրամանոց բաժին, ընդհանուր՝ 5790կգ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s