Գագարին հովտի տեսլականի շնորհանդես

«ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամը և MVRDV-ն այսօր Մատենադարանում ներկայացրեցին Հայաստանի Գեղարքունի մարզի Սևան համայնքի Գագարին, Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Ծաղկունք և Վարսեր բնակավայրերն ընդգրկող Գագարին հովտի տեսլականը։

Գագարին հովտում շուտով կծաղկի 10,000 բուսատեսակ՝ նույն քանակությամբ հողատարածքներում: Նորարարական կառույցների և ապագայամետ բնակելի տարածքների շնորհիվ հովիտը կդառնա կատարյալ հիմք՝ կայուն երկրագործության, էկոտուրիզմի ու բնակիչների երջանիկ կենսագործունեության համար:Տեսլականը ներկայացրեց նիդերլանդական MVRDV ճարտարապետական և քաղաքային պլանավորման ընկերության համահիմնադիր Վինի Մաասը․ «Երբ Յուրի Գագարինը թռիչք էր կատարում երկրագնդի շուրջ, մեր մոլորակը նրան երևում էր որպես հատուկ խնամքի կարիք ունեցող տուն: Ես կիսում եմ այդ մտահոգությունը. կենսաբազմազանության խթանումը, ջրային ռեսուրսների կառավարման և էկոհամակարգի բարելավումը մեծ կարևորություն ունեն Գագարին հովտի ապագայի համար», – ասաց Վինի Մաասն իր ելույթում: «Այս ծրագիրն, առաջին հերթին, ոգու մասին է, այն փիլիսոփայության, որով մոտենում ենք միջավայրին, որտեղ ապրում ենք։ Գագարին հովտում ամեն համայնք, ամեն հողակտոր և տուն իր գույնն ունի, իր տեսակը, իր երաժշտությունը։ Այստեղ մենք ստեղծելու ենք մի միջավայր, որտեղ բոլոր տարիքի ու մասնագիտությունների մարդիկ կարող են մասնակցել համայնքի կայացմանն ու լինել երջանիկ»,- իր ամփոփիչ խոսքում ասաց «ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արսեն Աղաջանյանը։Գագարին նախագծի շրջանակներում արդեն իսկ իրականացվել են մի քանի պիլոտային ծրագրեր, այդ թվում` Ծաղկունք գյուղի 18-րդ դարի գլխատան վերականգնումը, հարակից ռեստորանի գործարկումը, Գագարին Ագրո երկրագործական նախագծի մեկնարկը։ Առաջիկայում նախատեսվում է զարկ տալ Ծաղկունք գյուղի կենտրոնի վերափոխման աշխատանքներին։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ Կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ և գործընկերներ։

Աղբյուրը՝ Պրոյեկտի ֆեյսբուքյան էջ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s