«Ծաղկունքի բաց դպրոց հիմնադրամի» խորհրդի մասին

ՀՀ կառավարության 2011թ․ 1795-Ն որոշումով հաստատված  հիմնադրամի կանոնադրությով հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների ժամկետը չի սահմանափակվում։

Հիմնադրամի խորհուրդը բաղկացած է 7 անդամից։ Խորհրդի անհատական կազմը հաստատում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը։

Խորհրդի անդամի լիազորությունները կարող են դադարեցվել հիմնադրամների մասին ՀՀ օրենքի հոդված 23-ում սահմնաված դեպքերում և կարգով։  

2011թ․-ին հաստատված կանոնադրությամբ հիմնադրամի 7 անդամներին նշանակում են․

  • Երկուսին ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից
  • երկուսին` «Դար» տարածաշրջանային զարգացման և մրցակցության հիմնադրամի առաջադրմամբ, «Դար» տարածաշրջանային զարգացման և մրցակցության հիմնադրամի ներկայացուցիչներից
  • երկուսին` «ԱՅԲ» կրթական հիմնադրամի առաջադրմամբ, «ԱՅԲ» կրթական հիմնադրամի ներկայացուցիչներից.
  • մեկին` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ծաղկունքի գյուղական համայնքի առաջադրմամբ` Ծաղկունք համայնքից:

Հիմնադրամի խորհուրդը 2016թ․ դեկտեմբերի 14 նիստում, որոշել է փոփոխություն կատարել հիմնադրամի կանոնադրաթյան 53 կետում, ինչը իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից գրանցվել է 2016թ․ դեկտեմբերի 29-ին։ Համաձայայն այդ փոփոխության, հիմնադրամի 7 անդամներին առաջադրում են․

  • երկուսին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից
  • հինգին՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծաղկունքի գյուղական համայնքի ղեկավարի առաջադրմամբ՝ Ծաղկունք համայնքից։

 «Ծաղկունքի բաց դպրոց հիմնադրամի» խորհրդը (այսուհետ՝ խորհուրդ) 2021թ․ նոյեմբերի 5-ի նիստում որոշում է ընդունել հիմնադրամի կանոնադրությունում (այսուհետ) փոփխություն կատարելու մասին՝ աևձանագրություն 05/11/21, որը իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից գրանցվել է 2021թ․ դեկտեմբերի 1-ին։

Խորհրդի 7 անդամներին առաջադրում են․

  • երկուսին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը
  • երեքին՝ «Դար» տարածաշրջանային զարգացման և մրցակցության հիմնադրամը
  • երկուսին՝  ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծաղկունքի գյուղական համայնքի ղեկավարը։

Հիմա հինադրամի խորհրդի կազմը չի համապատասխանում հիմնադրամի կանոնադրությանը։

Հիմնադրամի անդամի իրավասությունները կարող են դադարեցվել․

  • հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին տրված գրավոր դիմումի հիման վրա
  • նրան առաջադրած անձի որոշմամբ, եթե նրան առաջադրել է Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը
  • եթե նա նշանակվել է ի պաշտոնե՝ նրա զբաղեցրած պաշտոնին այլ անձ նշանակելու կամ նրա զբաղեցրած պաշտոնի վերացման դեպքում:

Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարելու դեպքում նրա փոխարեն նոր անդամ նշանակվում է նախկին անդամի նշանակման կարգով, ոչ ուշ, քան հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին կառավարչի ծանուցումն ստանալու օրվանից հետո` 30 օրվա ընթացքում:

Հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տեղեկացված լինելու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում հիմնադրամի կառավարիչը տեղեկացնում է հիմնադիրներին, հոգաբարձուների խորհրդի անդամներին նշանակած անձանց կամ մարմիններին, հիմնադրամի մարմիններին:

7. Եթե հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամների լիազորությունների դադարման դեպքում երկամսյա ժամկետում հոգաբարձուների խորհրդի անդամների կեսից ավելին չի նշանակվում, ապա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը երկամսյա ժամկետում նշանակում է 3 անդամից կազմված ժամանակավոր խորհուրդ:

Ժամանակավոր խորհուրդը պարտավոր է քայլեր ձեռնարկել սույն օրենքով սահմանված կարգով հոգաբարձուների խորհրդի կազմի համալրման համար:

Ժամանակավոր խորհուրդն իրավասու է՝

1) իրականացնելու հիմնադրամի գործունեությունը շարունակելուն ուղղված` սույն օրենքով հոգաբարձուների խորհրդին վերապահված լիազորություններ.

2) դիմելու դատարան՝ հիմնադրամը լուծարելու համար:

Եթե ժամանակավոր խորհուրդ նշանակելուց հետո` վեցամսյա ժամկետում, հոգաբարձուների խորհրդի անդամների կեսից ավելին չի նշանակվում, ապա ժամանակավոր խորհուրդը պարտավոր է դիմել դատարան՝ հիմնադրամը լուծարելու համար:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s