«Գագարին» նախագիծ
«Ծաղկունքի բաց դպրոց» հիմնադրամի մանկավարժական-հետազոտական լաբորատորիան 2022թ. մարտի 23-25-ը հրավիրում է մասնակցելու մանկավարժական գարնանային բաց ճամբարի:
Ճամբարին մասնակցության հայտ կարող են ներկայացնել «Գագարին» նախագծում ներառված՝ Զովաբեր, Դդմաշեն, Ծաղկունք, Վարսեր, Գեղամավան գյուղերի, Գագարին ավանի դպրոցների մանկավարժական աշխատողները, ուսանողներ, բնակիչներ։
Ճամբարը մասնակցին հնարավորություն է տալիս զարգացնելու մասնագիտական կարողությունները՝ կատարողից վերաճելու ստեղծողի, պատրաստ է սովորելու, սեփական փորձը ուրիշներին փոխանցելու:
Մասնակիցը պետք է ունենա անհատական թվային գործիք (ցանկալի է նոթբուք): Ճամբարը գործում է «Ծաղկունքի բաց դպրոց» հիմնադրամի շենքում 2022թ. մարտի 23, 24, 25-ին, ժամը 10:00-14:00:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել, գրել․
«Գագարին» նախագծի հանրակրթության մենթոր` Աշոտ Բլեյան
Օգնական՝ Զառա Առաքելյան, հեռ․ 077 43 55 41, a.zaruhi@mskh.am