Ռազմամարզական հավաք 2022

Հուլիսի 18-20-ը Հրազդան գետի հովտում՝ Դդմաշեն-Ծաղկունք գյուղերի սահմանին, «Կլոր դար» անվանվող տարածքում, «Զարկ» ռազմամարզական բարեգործական կազմակերպությունը «Դար» հիմնադրամի աջակցությամբ կազմակերպում է «Գագարին» նախագծի ռազմամարզական դաշտային հավաքը։

Հավաքին կարող են մասնակցել 13-17 տարեկան տղաներ և աղջիկներ՝ իրենց անհատական հայտով (հայտըը լրացվում է առցանց

Մասնակիցները պետք է առողջ լինեն, իրենց հետ ունենան․

  • համապատասխան դաշտային-մարզական հագուստ,
  • անհատական հիգիենայի պարագաներ,
  • իր կողմից օգտագործվող անձնական դեղորայք։

Ճամբարականների սնունդը, ջուրը, ընդհանուր դեղատուփը ապահովում է «Դար» հիմնադրամը, պարապմունքների բովանդակությունը, անհրաժեշտ միջոցները, կեցությունը չորս տեղանոց վրաններում ապահովում է «Զարկ» բարեգործական ծրագիրը։

Մինչ այդ՝ հուլիսի 14-17-ը «Զարկը» Կլոր դարում կազմակերպում է դաշտային եռօրյա պարապմունքներ, որոնց մասնակիցները 13-17 տարեկան պատանիներ են Երևան քաղաքից, ՀՀ Սյունիքի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Արմավիրի մարզերից։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s