Վարսերը մեզ հետ․․․

Ավագ դպրոցը, Քոլեջը, Հարավային դպրոցը, Միջին դպրոցը, Վիգեն Ավետիս Քանդակի դպրոցը, Խաղողի և Գինու դպրոցը հյուրընկալեցին Վարսերի միջնակարգ դպրոցի սովորողներին։

Երեք հետաքրքիր ու լի օր, պատանեկան լիարժեք ճամբար ու նոր ծանոթություններ, պայմանավորվածություններ։
Նախ ծանոթացեք վարսեցիների հետ․․․

Օր առաջին ․

Դիմավորեցինք վարսեցիներին, տեղակայվեցին քոլեջի նորակառույց կացարանում։ Ինքս էլ ուրախ էի, որ քոլեջը նման գեղեցիկ կացարան ունի։
Օրվա ընթացքը հետևյալն էր՝

Օրվա խրոնիկոնը նկարներով․․․․

Հետաքրքիր է նկատել, թե ինչպես են աչքիդ առաջ բացվում ու ակտիվանում սովորողները․․․

Ամբողջ երեք օրերի ընթացքում ինձ հետ են եղել սովորողների՝ 11-րդ դասարանի խումբը։

Oր երկրորդ՝
Առավոտը սկսեցինք բարի լույսով, ախորժակով անցանք ապագա օրվան․․․․

Ակումբային գործունեություն՝ Ազատ խոսքի ակումբ․ հղումը․․Հետաքրքիր և բուռն հանդիպում էր, որն ամփոփեց ակումբների հետաքրքիր գործունեությունը և հնարավորություն տվեց սովորողներին արտահայտվել․․ ակումբի նմանատիպ հանդիպումը խթան հանդիսացավ Սամվել Թամազյանի համար՝ սովորող-դասավանդող նոր հանդիպման կազմման համար։
մարզական պարապմունք ըստ ակումբների․ սովորողները տարիների բացթողած դասերից մեկ օրը կարողացան լրացնել կրթահմալիրում։
ՏՏ լաբորատորիայում աշխատանքը զարմացրեց և ստիմուլ հանդիսացավ սովորողների շրջանակում, քանի որ կարծիքների հարցման ժամանակ առաջինն, ինչ կուզեին ունենալ իրենց դպրոցում, դա ՏՏ լաբորատորիան էր։

Ընկեր Ալիսի հետ քանդակի դպրցում աշխատանքը դարձել է հաճելի սովցորություն․․․ «Հազարան հավք» հեքիաթի նախագծով, ունեցանք կավագործական աշխատանքներ։
Երեկոյան Աննա Խաչատրյանի հետ նորից ունեցանք Քայլք կամուրջից-կամուրջ։ Այստեղ էր, որ սովորողներին հարցրինք, թե ինչ կտանեին իրենց հետ իրենց դպրոց։
Պատասխանները՝ խնդրեմ

Երրորդ օրը հետաքրքիր էր իր ուրախ, բայց օրերի կարճ լինելու գիտակցման ու տխրության համար։
Սովորողները առավոտից երկմտանքով էին քայլում, արտահայտվում ու ժպտում, քանի որ ուզում էին մնալ այստեղ․․․ Օրվա ծրագրում կար՝ Հանդիպում Սուսաննա Չալիկյանի հետ, Սոֆյա Այվազյանի հետ Գրական հանդիպում, Հայարփի Անանյանի հետ ազգային պարի հանդիպում։
Նորի՝ Խրոնիկոնը նկարներով․․․

Օրվա վերջում ունեցանք կլոր սեղան հանդիպում, որի ընթացքում ձեռք բերեցինք նոր պայմանավորվածություններ և առաջարկներ՝

Ա․ Պատանեկան մեկօրյա հայրենագիտական այցերի առաջարկ ունեցանք Վարսերից

Բ․ Պատանեկան ճամբար Վարսերում

Գ․ Միասնական քայլք՝ Վարսերից Սևան լողափ

Ամփոփումը՝ Լիլիթ Յախինյանի

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s