Գագարին ավանի և կրթահամալիրի սովորողները Արատեսի ռազմամարզական ճամբարում

Հինգ օրը․․․ Լիլիթ Յախինյանի ամփոփումը

Արատեսում երկու ծնունդ ունեինք նշելու։ Սեբաստացիները որոշել են, որ ճամփորդելով ծնունդ նշելն ամենալավ միտքն է․ այս անգամ էլ Գոռի ու Վարդանի ծնունդն էինք նշում՝ նույնիսկ ռազմական նկարով փուչիկներ գտանք․ դե առանց դեկորի ծնունդ չկա․․․
Հուլիսի 13-17-ը, առաջին անգամ հնգօրյա ճամփորդությամբ եղանք Արատեսում։ Ճամփորդությունը հաճելի ու գեղեցիկ է, երբ չգիտես, թե ետնաբեմում ինչքան աշխատանք ու ջանք կա թափված։ Իսկ աշխատանքի չափն ու կշիռն իմանալով էլ ավելի ես գնահատում ճանապարհը, սիրտդ հանգիստ է ու ճանապարհը մահճակալ է։
Արատես ճամփորդությունը յուրահատուկ ու անդրանիկ էր այն առումով, որ այս անգամ մեզ էին միանալու Գագարինի դպրոցի սովորողների ու դասավանդողների 24 հոգանոց խումբը։
Հանդիպեցինք Եղեգիսի ու Շատինի սահմանագծին՝ Սմբատաբերդ բարձունքի համար։

Հոգնած ու արևից վառված դեմքերով․ Արատեսում ենք, ոչ ոք չի ասել, որ Սմբատաբերդ բարձունքը հեշտ է։
Վրաններում տեղավորվեցինք ու միասնական հավաքով ծանոթացանք ծրագրին։
Նկատելի է, որ սովորողներն ունեն ադապտացվելու խնդիր։ Քիչ ճամփորդելը, ուսումնական գործունեության ոչ լիարժեքությունը սոցիալական խնդիր է։

Միասին ճաշից հետո անցանք ռազմամարզական գործի սերտմանը։ Ընկեր Էմանուելը սիրով ու ոգևորությամբ սովորողներին օգնեց ճանաչելու ռազմամարզական կյանքը։
Հետաքրքիր օրն էր, գիշերվա խարույկն ու գեղեցիկ օրվա ավարտը ստիպեցին սիրել ճամբարը։ Խարույկի շուրջ զրույցներ, Զոհրաբյան Տիգրանի կողմից պարուսուցում, գրական չափածոների արտասանություն, երգ ու պար․․․․տպավորիչ են կրակի շուրջ երեկոները։

50 հոգանոց ճամբարն իրենից մեծ պատասխանատվություն է ենթադրում, այդ իսկ պատճառով ողջ գիշեր սովորողներից 2 հոգի երկու ժամը մեկ հերթափոխով եղել են կրակի շուրջ, իսկ դասավանդողներն անընդհատ հսկել են սովորողների քունը։
Սննդի կազմակերպումը ևս հերթապահների միջոցով էր րականացվում, սովորողը օգնում էր, կազմակերպում։

Գետանցումը, գետում լողն ու քայլքը անբաժան են եղել, ամեն օր տեխնիկական հաշվարկով մոտ 13,5 կիլոմետր քայլել ենք Արատեսով ու շրջակա միջավայրով։ Սովորողներն ու մենք սովորել ենք խորդուբորդ ճանապարհին՝ խոհանոցից վրաններ, վրաններից վերև՝ լողավազան, տնակեր․․․

Գիտեք, ես էլ գիտեմ, որ Արատեսի մասին բոլորս էլ լավ գիտենք, ու սիրում ենք արդեն հարազատ գյուղի նման, բայց եկեք խոսենք կարևորից։
Եթե բոլորս ու յուրաքանչյուրս փորձենք ինչ-որ բան փոխել, ապա ամեն ինչ հիանալի կլինի․ այս բանաձևով էլ զրույց ունեցանք տիար Բլեյանի հետ, երբ սովորողներից մի քանիսը հետաքրքիր ու լավ առաջարկներ արեցին, թվեմ դրանք։

Կրակային դասերի անհրաժեշտություն Արատեսում-Գագարին ավանի դասավանդողներ

Ոչ ոք չի ասել, որ երկիր մոլորակի վրա մարդը կատարելապես անպաշտպան է, և կրակային մինիմալ գիտելիքները կարող են փրկել ոչ միայն մեր, այլև ընկերոջ կյանքը․

Էքսպեդիցիոն արշավներ-Դավիթ Մարգարյան

Ըստ Դավիթի, լինել Արատեսում, գետում, միջավայրում, հիանալի է, բայց պակասում են գիշերային էքսպեդիցիոն արշավները, որտեղ նոր ու արկածային միջավայրում կարող ենք ապրել ու գոյատևել։

Արևով տաքացվող ցնցուղներ-Նարեկ Վարթանի

Նարեկը նշեց, որ վրանային բազայում պակասում է ցնցուղը, իսկ դրա ամենահեշտ տարբերակը արևային ցնցուղի ձեռքբերումն է։ Առաջարկը ուրախությամբ կիսեցինք և մենք։

Խոհանոց դրսում-տիար Բլեյան

Խոհանոցից բազա և հակառակը մոտ 100մետր տարածություն է։ Չենք բողոքու, բայց հաշվի առնելով, որ ռազմամարզական ճամբարն իրենից ենթադրում է դաշտային պայմաններ, տիար Բլեյանը առաջարկեց տեղափոխել խոհանոցըք դուրս։

Եվս մեկ նոր վրան- իմ առաջարկը

Նկատել եմ, որ վրանների մեջ քնելն ավելի հեշտ է, քան տներում․ ինչո՞ւ․ քանի որ միջատբերի հարցը կարելի է լուծել տնտեսական միջոցով։ Նոր վրանի ավելացումը թույլ կտա մոտ 50 հոգանոց խմբերով ճամբար անցկացնել։

Մարզադաշտի մաքրում-միասնական որոշում

Առաջիկա ճամբարներին կա հատուկ առաջադրանք․ մարզադաշտը կարևոր հատված է, որտեղ շարայինը, ռազմախաղերը, ռազմապարերը, տողաններն ու տարբեր միջոցառումներ ենք անցկացնում։ Քարքարոտ հատված է ու մեր խնամքի կարիքն ունի։ Մեծ քարերից մաքրումը 4-5 խմբի ջանասեր աշխատանք կպահանջի։

Առաջարկներով, ուրախ, տխուր՝ որ էլ չենք մնալու, հոգնած ու լի ծրագրերով վերադարձանք Երևան․

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s